Ուսուցչի ձեռնարկի քննարկում
2017-02-28
Մարտի 1-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/ տեղի կունենա Ռուբինա Փիրումյանի՝ Հայոց ցեղասպանության հարցերի դասավանդման մասին ուսուցչի ձեռնարկի քննարկումը: Հեղինակը հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար հանդես կգա դասախոսությամբ, այնուհետև տեղի կունենա հարցուպատասխան: