Փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում»
2017-02-24
Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Մկրտիչ Այվազյանը: