Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների
2017-02-17
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի փետրվարի 17-ի թիվ 152-Ա/2 հրամանով հաստատվել է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ընթացակարգը:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ ( հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ) 2017 թվականի փետրվարի 20-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում` 13:00-14:00):
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանված ժամկետում ներկայացնում է.
1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09 հեռախոսահամարով: