«Ապագայի դպրոց» առաջին միջազգային աշակերտական համաժողով

2017-02-13

2017թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը Ռիգա քաղաքում կայանալու  է «Ապագայի դպրոց»  առաջին միջազգային աշակերտական համաժողովը, որին կարող են մասնակցել  12-17 տարեկան աշակերտները:
Համաժողովը նպատակ է հետապնդում խթանելու և խրախուսելու աշակերտների ստեղծագործական և նորարարական մոտեցումները, ինչպես նաև այն հնարավորության կընձեռի աշակերտներին վերոնշյալ համաժողովի շրջանակներում իրականացնել սեփական նախաձեռնությունները:
Պայմաններին, մասնակցության վճարին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից կամ www.soclifti.lv կայքից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։