«Կրթություն: Երկխոսություն հանուն ապագայի» 2-րդ միջազգային մանկավարժական համաժողով
2017-02-13
2017թ. մարտի 26-28-ը Լատվիայում կայանալու է «Կրթություն: Երկխոսություն հանուն ապագայի» 2-րդ միջազգային մանկավարժական համաժողովը, որին կարող են մասնակցել ուսումնական հաստատությունների աշխատակիցները, կրթության կառավարիչները և դպրոցներում աշխատող հոգեբանները:
Համաժողովը նպատակ է հետապնդում խթանելու և խրախուսելու մանկավարժների ստեղծագործական և նորարարական մոտեցումները, ինչպես նաև նպաստելու քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը և անձի հայրենասիրական դաստիարակությանը:
Պայմաններին, մասնակցության վճարին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից կամ info@soclifti.lv, soclifti@inbox.lv կայքէջերից: