Ամառային դասընթաց /Հունաստան/
2017-02-13
Հունաստանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների Օլիմպիա ամառային ակադեմիան՝ Եվրոպական միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի հետ համատեղ ս.թ. հուլիսի 9-19-ը հայտարարել է ընդունելություն՝
•հակամարտություն և քաղաքական բռնություն,
•ահաբեկչություն և հակաահաբեկչություն,
•21-րդ դարում Թուրքիայի քաղաքականությունը, հասարակությունը և տնտեսությունը,
•միջազգային հարաբերությունների պատմություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա,
•ազգայնական քաղաքականություն և էթնիկ-կրոնական հակամարտությունները 21-րդ դարում և
•քաղաքական ռիսկերի վերլուծություն թեմաներով դասընթացների համար:
Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել մինչև ս.թ. մայիսի 3-ը: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել http://olympiasummeracademy.org կայքը: