Երիտասարդական համաժողով /Դուբայ/

2017-02-10

ԱՄԷ Դուբայ քաղաքում 2017թ. դեկտեմբերի 6-ից 10-ը կազմակերպվում է G200 Երիտասարդական համաժողովը, որին կարող են մասնակցել նաև ՀՀ ուսանողները, երիտասարդ առաջնորդները, միջազգային և պետական կառույցների ներկայացուցիչները:
Համաժողովին ներկայացվելու և քննարկվելու են հասարակական և առողջապահական, կրթության և աշխատաշուկային, քաղաքագիտությանն ու համաշխարհային ֆինանսներին, մարդու իրավունքներին և օրենսդրությանը, տեխնոլոգիաներին և այլ բնագավառներին առնչվող հարցերը: Ակնկալվում է շուրջ 193 երկրների և 70 միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունը:
Մասնակցության պայմանների և վճարումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ g200youthforum.org կայքից, 
հեռ. +41-22-518-28-88,
էլ.փոստ. g20youth@g200youthforum.org :

Դիմումները նախնական ընդունվում են մինչև ս.թ. փետրվարի 24-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։