Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի Ա. Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
2017-02-10
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի Ա. Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2.բարձրագույն կրթությունը.
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 20-ից մինչև մարտի 21-ը ներառյալ, ամեն օր, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի Ա. Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 30-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Վարդենիկի Ա. Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, հասցե՝ գ.Վարդենիկ, Բանավան 9: Տեղեկությունների համար զանգահարել 094-24-75-06 հեռախոսահամարով: