Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Շենիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-02-06

ՀՀ Արմավիրի մարզի «Շենիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության  տնօրենի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին  մասնակցելու պարտադիր պայմաններն են`  
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար  պահանջվող  փաստաթղթերն  են`  
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային  գրքույկի  պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները  պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 14–ից մինչև մարտի 15-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00–ից մինչև 14:00–ը բացի շաբաթ և կիրակի օրերից, Շենիկի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 24-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Շենիկի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ գ. Շենիկ: Տեղեկությունների համար զանգահարել 091-01-36-10 հեռախոսահամարով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։