Մրցույթ` ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար -2017թ.
2017-01-30
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, 2017-18 ուստարվա համար հայտարարում են մրցույթ`Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, ռուսերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության իրավունք կամ ժամանակավոր կացության կարգավիճակ և հաշվառված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
•հարցաթերթիկ և մասնակցության հայտաձև /http://russia.study կայքէջից/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /10, 11 և 12-րդ դասարանի 1-ին կիսամյակ/, հաստատված դպրոցի տնօրենի կողմից` դպրոցի կնիքով` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•ավարտական կուրսերում /բակալավրի, մագիստրոսի/ սովորողները՝ ակադեմիական տեղեկանք` ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
•3×4 չափի 6 գունավոր լուսանկար,
•արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597- Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 6 դեկտեմբերի 2007 թ. N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև`
•ռեֆերատ՝ ռուսերեն լեզվով /10 էջ/,
•ռուսերեն լեզվի իմացության մակարդակը /ТРКИ-2/ հաստատող թերթիկ,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված
Մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Փաստաթղթերը ներկայացնել Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց /ք. Երևան, Հանրապետության փողոց 73, հեռ. 54-05-98/։ Քննությունները տեղի կունենան 2017թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով:
Մրցույթի հաղթողների տարկետման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի N 117-Ն որոշմամբ սահմանված կարգով:
ՌԴ ուսումնական հաստատության ընտրությունը և գրանցումը դիմորդը պետք է իրականացնի www.russia-edu.ru և http://russia.study կայքէջերի միջոցով:
Բոլոր մրցույթներն հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն /Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 3, հեռ. 54-05-98, 58-04-03/ կամ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն /ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբ, տուն 20/14, հեռ. 52-03-60/:
Տեղեկատվական կայքեր` www.russia-edu.ru, http://russia.study, http://arm.rs.gov.ru: