Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիր

2017-01-27

 Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամը և Փոփոխության առաջնորդների հիմնադրամը 2017-2018 ուսումնական տարում Լեյն Կիրկլանդի կրթաթոշակ  ստանալու նպատակով հայտարարում են մրցույթ:
Ծրագիրը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ առաջնորդների համար, ովքեր ունեն մագիստրոսի աստիճան և ուսումնասիրություն և հետազոտություն են իրականացնում ժողովրդավարության, տնտեսագիտության և քաղաքագիտության բնագավառներում: Ծրագրի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն ուսումնառություն Լեհաստանի համալսարաններից մեկում (երկու կիսամյակ) և աշխատանքային պրակտիկա պետական կամ մասնավոր հաստատություններում (2-4 շաբաթ տևողությամբ): 
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.kirkland.edu.pl կայքէջը կամ կից ներկայացվող նյութերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։