Վերապատրաստման ծրագիր/ Գյորդելեր քոլեջ/

2017-01-25

Արդյունավետ կառավարման Գյորդելեր քոլեջը միամյա գերմանալեզու վերապատրաստման ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է նոր սերնդի ղեկավար ուժերի համար, ովքեր մեր վաղվա օրվա համար պատրաստ են պատասխանատվություն ստանձնել աշխարհի հանդեպ: Քոլեջի մեկ ուսւմնական տարվա ընթացքում մասնակիցները մասնակցում են երեք սեմինարների և իրականացնում են սեփական նախագիծ իրենց հայրենիքում: Ծրագրին մասնակցել կարող են քսան տարին լրացած գերմանախոս ղեկավար ուժեր Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սերբիայից, Թուրքիայից և Ուկրաինայից:  Ծրագիրը, որպես քոլեջի տնօրեն, ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ՝ պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:
Գյորդելեր քոլեջի կողմից ընտրված մասնակիցները`
կարևոր կապեր են հաստատում Գերմանիայի և Եվրոպական Միության հասարական, քաղաքական և վարչական ոլորտների բարձրակարգ մասնագետների հետ, կատարելագործվում են վարչական մոդեռնիզացիայի և արդյունավետ կառավարման թեմաներում (օրինակ`օրենքի գերակայություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, քաղաքացիական երկխոսություն) և ստանում են գերմանական համալսարանի համապատասխան սերտիֆիկատ,  ներսում ծանոթանում են գերմանական հաստատություններին, որոնք գործում են նույն դաշտերում, ինպես իրենց երկրի հաստատությունները,  զարգացնում են իրենց ղեկավարելու հմտությունները և ձեռք բերում գիտելիքներ՝ նախագծային կառավարման ոլորտներում,  փորձառու նախագծային կառավարման մասնագետի օգնությամբ իրենց հայրենիքում իրականացնում են սեփական նախագիծ,  դառնում են Եվրոպայի ակտիվ ղեկավար անհատականությունների միջազգային ցանցի մի մաս:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2017թ. փետրվարի 20-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.goerdeler-kolleg.de կայք:
Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ (+49 30 254231-92,[goerdeler-kolleg@dgap.org])
Կոնտակտային անձ Հայաստանի Հանրապետությունում՝ Սահակյան Գայանե ( [goerdeler-kolleg-AM@dgap.org]).

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։