Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2017-01-24
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անի թաղամաս, Ե. Չարենցի 12/1, հեռ.՝ 0312-6-78-93, 094-33-15-00, 094-82-34-88:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 15-ին, ժամը 14:00-ին, Գյումրու «Ֆոտոն» վարժարանում: