Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Արաքսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2017-01-24
ՀՀ Արմավիրի մարզի «Արաքսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ) ,
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 31–ից մինչև մարտի 1-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00–ից մինչև 15:00–ը բացի շաբաթ և կիրակի օրերից, Արաքսի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 13-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ գ. Արաքս:
Տեղեկությունների համար զանգահարել 094-14-50-00 հեռախոսահամարով: