Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2017-01-23
ՀՀ Արմավիրի մարզի «Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակ- ցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի ) պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը( ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ) ,
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ ( դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 30 –ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ, ամեն օր ժամը 10 00 –ից մինչև 1400 –ը բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 10-ին, ժամը 15:00-ին՝ Արմավիրի մարզի Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում./hասցեն՝ Արմավիրի մարզ գ. Արտամետ/:
Տեղեկությունների համար զանգահարել 093 00 01 51 հեռախոսահամարով: