Հեռավար դասընթաց` մարզային դպրոցների հետ

2016-10-20

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ:

Հանձնարարականի կատարման նպատակով հոկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին «Այբ» դպրոցը կիրականացնի առաջին փորձնական հեռավար դասընթացը։ Միաժամանակ կապ կհաստատվի ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։ Հեռավար դասընթացին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով քիմիա-ֆիզիկա ինտեգրված դասընթացը կանցկացնեն «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանը։

Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ժամը 12:45-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։