ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցառումներ

2016-10-13

Հոկտեմբերի 14-ին, ժամը 9:00-ին Մատենադարանի նոր մասնաշենքում /հասցե` Մաշտոցի պողոտա 53/ տեղի կունենա «Եվրոդիպի» 23-րդ միջազգային համաժողովը` «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրով: Միջոցառման մասնակիցներին կողջունեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում /հասցե` Մելիք-Ադամյան 2/1/ տեղի կունենա 14-րդ «IEEE EWDTS’2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը, որի մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 31 երկրների արտադրության, գիտահետազոտական և կրթության ոլորտի  բարձր որակավորում ունեցող 175 տեխնոլոգների, այդ թվում` Intel, Qualcomm, Synopsys և IBM Research ընկերությունների առաջատար մասնագետներ, խոշոր համալսարանների պրոֆեսորներ:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 12:30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում (հասցե` Տերյան 74) Միջազգային մագիստրոսական ծրագրերի համակարգող Յոհաննես Հոլսները հանդիսավորությամբ կհանձնի ՀԱԱՀ-ին շնորհած միջազգային հավատարմագրման հավաստագիրը: Արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։