Մրցույթ Արմավիրի մարզի «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարան ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2016-12-28
ՀՀ Արմավիրի մարզի «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարան ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի հունվարի 17-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզի «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, հասցե՝ ք. Արմավիր, Աբովյան 149:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0237-2-21-13 հեռախոսահամարով: