Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2016-12-26
ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի հունվարի 2-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Շիրակի մարզի Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում, հասցե՝ Շիրակի մարզի գ.Գուսանագյուղ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 9-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում, հասցե՚ ք. Գյումրի, Խր. Հայրիկ 1 թաղամաս:
Լրացուցիչ տեղեկությւոնների համար զանգահարել 098-46-53-54, 0312-3-31-24, 093-71-59-14 հեռախոսահամարով: