Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
2016-12-23
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. հունվարի 30-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում, հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Օգոստոսի 23/1, հեռ.՝ 093-44-72-52:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 9-ին, ժամը 14:00-ին, Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: