Մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Հացավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2016-12-22
ՀՀ Սյունիքի մարզի «Հացավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ.դեկտեմբերի 21-ից մինչև 2017թ. հունվարի 19-ը ներառյալ, ժամը 11:00-14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Սյունիքի մարզի Հացավանի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հունվարի 30-ին, ժամը 13:30-ին՝ Հացավանի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 0283-2-66-72, 093-06-61-56 հեռախոսահամարներով: