Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սեմյոնովկայի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2016-12-19

ՀՀ Գեղարքունիքի  մարզի «Սեմյոնովկայի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի  Հանրապետության քաղաքացիությունը.
2.բարձրագույն կրթությունը.
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ  պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն  ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2017թ. հունվարի 25-ը ներառյալ, ամեն օր, ժամը 10:00-14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից,
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Սեմյոնովկայի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի  կառավարման խորհրդին:
Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա  2017թ. փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Սեմյոնովկայի հիմնական դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 093/26-25-31 հեռախոսահամարով:


 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։