Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Անտառամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
2016-12-16
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Անտառամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2.բարձրագույն կրթությունը.
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2017թ. հունվարի 24-ը ներառյալ, ամեն օր, ժամը 9:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Անտառամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդին:
Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 2-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Անտառամեջի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 094/34-71-39 հեռախոսահամարով: