Մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
2016-12-07
ՀՀ Արարատի մարզի «Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
Դպրոցի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2017թ. հունվարի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոցում, հասցե՝ գ. Ոսկետափ, Մեսրոպ Մաշտոցի 30, հեռ.՝ 091/55-32-29:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. հունվարի 30-ին, ժամը 15:00-ին, Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոցում: