Խորհրդատուների ընտրության մրցույթ

2016-12-01

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կընդգրկվեն աշխատանքային խմբերում` ըստ հետևյալ ուսումնական բնագավառների. 
•մաթեմատիկա, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և համակարգչային գիտություններ
•հայոց լեզու և գրականություն   
•ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն  
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները. 
•ուսումնասիրել հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության արդյունքները,
•ուսումնասիրել վերանայված կրթակարգը և պետական չափորոշիչը,
•վերանայել և լրամշակել համապատասխան առարկայական չափորոշիչները և ծրագրերը 
•մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերի հանրային քննարկումներին, վերլուծել քննարկումների արդյունքները,
•պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:

 Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին. 

•Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
-բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
-գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
•Թեկնածուի ընդհանուր աշխատանքային փորձը
-առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
-դասավանդման փորձը դպրոցում ցանկալի է 
•Թեկնածուի աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում
-մասնակցել է նմանատիպ ծրագրերի
-կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
-ընդհանուր որակավորումը– 30 միավոր
-ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր
-աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում- 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը:
•Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:  
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին  <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ`  ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (cfep@arminco.com) մինչև 2016թ. դեկտեմբերի 23-ը , ժամը 17:00-ն, (դիմումի ձևը տեղադրված է cfep.am կայքում):  
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ 57-56-90 (45) հեռախոսահամարով:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։