Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործության քննարկում` Կրթության ազգային ինստիտուտում

2016-11-30

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Կրթության ազգային ինստիտուտի դահլիճում կմեկնարկի «Հետաքրքիր ընթերցող» խորագրով կրթամշակութային նոր նախագիծ, որի անդրանիկ միջոցառումը նվիրված է Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործության քննարկմանը: Հանդիպման հյուրերն են` գրականագետ Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսը և Լևոն Խեչոյանի որդին՝ Վանիկ Խեչոյանը: Նախաձեռնության այս փուլում ընդգրկվել են Երևան քաղաքի դպրոցների սովորողները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։