Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
2016-10-25
ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ ամեն օր ժամը 11:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցում, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Հ. Ավետիսյան 14:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին, Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցում: