«E-stat» էլեկտրոնային վերլուծական նոր գործիքի ներկայացում
2016-11-22
Նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Dasaran կրթական կենտրոնում /հասցե՝ Հակոբ Հակոբյան 3/2/ տեղի կունենա հանրակրթության վիճակագրության «E-stat» էլեկտրոնային վերլուծական գործիքի ներկայացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: