Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2016-11-08

ՀՀ Լոռու մարզի «Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ  գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին՝ Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 091/95-32-94, 0322/6-86-58 հեռախոսահամարով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։