Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար
2016-11-08
ՀՀ Կոտայքի մարզի «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2016թ. նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում, հասցե՝ ք. Եղվարդ, Չարենցի 56 հեռ.՝ 0224/2-13-92, 093/54-12-07:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում: