«Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի խորհրդատուի մրցույթ
2019-02-26
Նպատակ. աջակցել «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի իրագործմանը:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության ֆինանսավորմամբ կատարվող այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել բնագիտական առարկաների[1] ուսուցումը միջնակարգ կրթության ոլորտում: Ծրագրի իրագործման համար ընտրվել են ՀՀ Տավուշի մարզի դպրոցները: Ծրագրով նախատեսվում է արդիականացնել բնագիտական առարկաների ուսումնական ծրագրերը, ինչպես նաև վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն: Առաջադրանքը ներառում է (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական առարկաների ուսումնական ծրագրերի վերամշակում և 5-12 դասարանների առարկայական ծրագրերի, դասապլանների, դասագրքերի, գնահատման միջոցների և հարակից այլ նյութերի մշակում:
Առաջադրանքներ և գործունեության շրջանակը. Խորհրդատուն կհամագործակցի ՀԲ և ՀՀ ԿԳՆ փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբի հետ՝ աջակցելու ծրագրով նախատեսված գործողությունների իրագործմանը: Ավելին