ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

2019-02-26

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ   ԴՇ 09.06.01/1148-11004                                                                                                                                                                                                                Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական միջոցների հաշվին «Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացում»  ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:
Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ մինչև 2019թ. մարտի  29-ը, ժամը 13:00 (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 2-րդ հարկ, 204 սենյակ, հեռ.՝ 010-54-70-25):
Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։