Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2019-02-22
ՀՀ Արմավիրի մարզի «Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. մարտի 4–ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00–ից մինչև 15:00–ը բացի շաբաթ և կիրակի օրերից, Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Տեղեկությունների համար զանգահարել 093-07-95-70 հեռախոսահամարով:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատի Վ. Ափոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, գ.Մրգաշատ, 5-րդ փողոց, 15 շենք: