Մրցույթ` «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ»-ի համար

2019-02-22

Մրցանակը նախատեսված է արժանավույնս գնահատելու և ցուցադրելու «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնն երեք հայտ: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով շարադրված աջակցման նամակ, որը կներառի՝ ընդհանուր տեղեկատվություն թեկնածուի և վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ, համառոտ տեղեկատվություն թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների մասին և մրցանակի նպատակների իրականացման գործում թեկնածուի ներդրման  նկարագրություն:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://en.unesco.org/prize-esd  կայքէջից:
Մասնակցության պարագայում, անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 28-ը Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը տրամադրել հայտաձևի լրացված տարբերակը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։