Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի«Շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Կաբուսի անվան 2019 թվականի մրցանակ»-ի համար

2019-02-22

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հայտարարում է մրցույթ «Շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Կաբուսի անվան 2019 թվականի  (UNESCO Sultan Qaboos Prize for Environmental Conservation 2019) մրցանակի համար :  
Մրցանակը  սահմանված է այն անձանց, խմբերի, հաստատությունների կամ կազմակերպությունների համար, որոնք բացառիկ ներդրում են կատարել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած քաղաքականությանը:
Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Մասնակցության պարագայում, անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 11-ը Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը տրամադրել ընտրված թեկնածուի բոլոր պահանջվող փաստաթղթերը և հայտաձևի լրացված տարբերակը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։