Հուշագիր՝ ԿԳՆ-ի և «Յուքոմ» ընկերության միջև
2019-02-20
Փետրվարի 21-ին, ժամը 14.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և «Յուքոմ» ընկերության միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր՝ «Հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ»: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: