Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների

2019-02-15

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի փետրվարի 13-ի» թիվ 111-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը»:
Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ (502 սենյակ)  2019 թվականի փետրվարի 20-ից  ապրիլի 30-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10:00-17:00 ընդմիջում` 13:00-14:00 :
1.Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում.
1) լրացված  դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի
2)ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները  և  պատճենները
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը
4)2 լուսանկար (3 X 4 չափսի)
2.Դիմում-հայտը լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն շրջանավարտի կամ նրա լիազորված անձի կողմից` ներկայացնելով համապատասխան լիազորագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35 հեռախոսահամարներով կամ օգտվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2019 թվականի փետրվարի 13-ի» թիվ 111-Ա/2 հրամանով հաստատված «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ընթացակարգ»-ից` https://edu.am/index.php/am/documents/download/9446:

Ի գիտություն. այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։