Ուսման հրավեր միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրով կրթություն ստանալու նպատակով

2019-02-15

Թբիլիսիում տեղակայված Եվրոպական դպրոցը Արևելյան գործընկերության երկրներ ներկայացնող աշակերտներին առաջարկում է կրթաթոշակներ՝ վերոնշյալ հաստատությունում եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրով կրթություն ստանալու նպատակով: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս կրթաթոշակային ծրագիրը նպատակաուղղված է աջակցել այս երկրներից ուսանողների միջև միջտարածաշրջանային փոխանակմանը: Ծրագիրը առաջարկում է միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմի կոմպլեքսային և ինտենսիվ երկամյա ուսումնական դասընթացներ` Եվրոպայի և եվրոպական հարցերի մասնագիտացված հետազոտություններում ներգրավվելու հնարավորությունների հետ միասին: Եվրոպական դպրոցների գլխավոր քարտուղարության ղեկավարությամբ և աջակցությամբ՝ հումանիտար գիտությունների, լեզվի և գրականության, արվեստի և պատմության դասընթացները համապատասխանեցվել են Եվրոպական բակալավրիատի (EB) ուսուցմանը և համակցվել հստակ եվրոպական հեռանկարների հետ: Ուսուցման և ուսուցողական ակտիվությունների իրականացման գործընթացում աշակերտները լրացուցիչ հնարավորություն կունենան քննարկելու եվրոպական թեմաները և հարցերը:  Ծրագիրը իրականացնում է «Նոր դպրոց»-ը Թբիլիսիում, որը արտոնագրված է 2010 թվականից: Աշակերտները կբնակվեն դպրոցի տարածքում գործող վերահսկվող հանրակացարանում: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019 թվականի մարտի 1-ը (Վրաստանի ժամանակով ժամը 12:00-ն): Առավել մանրամասն տեղեկություն կարելի է գտնել այցելելով https://trello.com/b/4mGwDa35/eu-neighbours-easteap-european-school-call-2019 կայքէջը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։