Մրցույթ «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

2019-02-06

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Սևանի բազմագործառութային պետական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Սևանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),                                                
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  2019 թվականի փետրվարի 13-ից մարտի 14-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը  (բացի շաբաթ և կիրակի օրերից)  ՀՀ կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:

Մրցույթը տեղի կունենա  2019 թվականի մարտի 21-ին,  ժամը  11:00-ին՝ Սևանի բազմագործառութային պետական քոլեջում: Հասցեն` ք.Սևան, Նաիրյան 156:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։