ՀՀ 10 քաղաքացի հնարավորություն են ստանալու սովորելու Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում
2019-02-04
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելությունն իրականացնելու է նաև ՀՀ քաղաքացիների համար` 10 պահուստային տեղերի հաշվառմամբ հետևյալ մասնագիտությունների գծով.
1. Էլեկտրատեխնիկա
2. Ջերմաէներգետիկա
3. Հարդարման շինարարական աշխատանքներ
4. Շինարարամոնտաժային և վերանորոգման
աշխատանքներ
5. Մետաղամշակում
6. Փայտամշակում
7. Հասարակական սնունդ (խոհարար, հրուշակագործ)
Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը:
Բարերար Սևան Թորոսյանը պարտավորվում է վերոնշյալ տասը քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար տարեկան տրամադրել 5.610.000,00 ՀՀ դրամ: