ՀՀ ԿԳ նախարարը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր
2019-01-31
Փետրվարի 1-ին, ժամը 11։00-ին «Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն Համագործակցության հուշագիր, որով կարձանագրվի կողմերի հետաքրքրությունը՝ խորացնելու և համակարգելու համագործակցությունը Հայաստանի հեռավոր համայնքներում՝ երիտասարդներին անգլերեն լեզվի ուսուցման և նրանց հմտությունների զարգացման միջոցով։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա կլինեն Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, դպրոցների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ: Շահառու համայնքների աշակերտներն ու ուսուցչական կազմը միջոցառմանը կհետևեն ուղիղ տեսակապի միջոցով: