Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2019-01-24
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի հունվարի 26-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց»: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. մարտի 4-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզ Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում, հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Հ. Արզոյան 16:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-08-14-51, 098-18-12-06 հեռախոսահամարով: