Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2019-01-18
ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2019թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի, նաև ոչ աշխատանքային օրերից, Շիրակի միջնակարգ դպրոցում, հասցե՝ Շիրակի մարզ, Մարմարաշեն համայնք, գ. Շիրակ, գլխավոր փողոց, 1-ին փակուղի, 44/1, հեռ. 077-76-75-59, 093-13-83-84:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. մարտի 13-ին, ժամը 12:00-ին, Շիրակի միջնակարգ դպրոցում: