Ուսման հրավեր /Սերբիա/

2019-01-17

Սերբիայի Հանրապետության կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարարությունը հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակային ծրագիրը, որին կարող են մասնակցել նաև 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակը ներառում է անվճար մուտքի արտոնագիր, սերբերեն լեզվի անվճար դասընթաց, ուսանողական հանրակացարանից անվճար օգտվելու հնարավորություն, սննդի ծախսերը, առողջապահական ապահովագրություն և ամսական կրթաթոշակ (մոտ 140 ԱՄՆ դոլարին համարժեք)՝ դասագրքեր, գրենական պիտույքներ ձեռք բերելու և այլ ծախսերի համար: Անգլերենի կամ/և ֆրանսերենի իմացությունը պարտադիր է:  
Ցանկացողները պետք է մինչև ս.թ. հունվարի 31-ը Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին ներկայացնեն
•3x4 չափի 2 լուսանկար,
•անձնագրի պատճենը,
•անգլերենով լրացված հայտաձևը (կցվում է),
•ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
•դիպլոմի և միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։