Մրցույթ «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար
2019-01-16
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն ԿԳՆ սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2019 թվականի հունվարի 22-ից փետրվարի 20-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) ՀՀ կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին՝ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում: Հասցեն` Արարատի մարզ, ք. Մասիս, Հերացու 21: