Մրցույթ ՀՀ Լոռու մարզի «Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-12-12

ՀՀ Լոռու մարզի «Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են  մինչև 2019թ.հունվարի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային  օրերից, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում, հասցե՝ Լոռու մարզ, հեռ. 0254-2-37-91:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունվարի 16-ին, ժամը 13:00-ին, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։