ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

2018-12-21

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 96114

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական միջոցների հաշվին «Դպրոցականների օլիմպիադաների անցկացում» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Դրամաշնորհի մրցույթն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան:

Մրցույթի հրավերն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ մինչև 2019թ. հունվարի 23-ը, ժամը 14:00 (Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.՝ 010-56-23-51):

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1937-Ն որոշմամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։