Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Գյուլագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-12-20
ՀՀ Լոռու մարզի «Գյուլագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2018թ.հունվարի 21-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Գյուլագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, հասցեն՝ գ. Գյուլագարակ, 1-ին փողոց, շենք 5:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունվարի 31-ին, ժամը 14:00-ին՝ Գյուլագարակի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 093-59-35-43 հեռախոսահամարով: