Կրթաթոշակային ծրագիր «Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace)

2018-12-14

«Rodine Cittadella della Pace» (Խաղաղության ամրոց) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվում է կրթաթոշակային ծրագիր, որին կարող են դիմել նաև ՀՀ 21-ից 28 տարեկան քաղաքացիները: Ծրագրի շրջանակներում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` 2019 թվականի հուլիսից 2021 թվականի հունիս ամիսների ընթացքում վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:
Ուսուցումը կազմակերպվում է իտալերեն լեզվով, այդ իսկ պատճառով դասընթացը մեկնարկում է իտալերեն լեզվի և մշակույթի ինտենսիվ եռամսյա դասընթացներով: Անգլերենին տիրապետելը պարտադիր է: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի հունվարի 3-ը հարցաթերթիկի լրացված տարբերակը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել international@rondine.org; international.rondine@.gmail.com էլեկտրոնային հասցեներին:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.rondine.org/callforparticipants/it կայքէջը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։