Կենսաբանության միջազգային օլիմպիադային ընդառաջ

2018-12-12

2018 թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 14:00-17:00-ը  ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում /հասցե` Երևան, Տիգրան Մեծի պող., 67 շենք/ տեղի կունենա հանրապետության կենսաբանության ուսուցիչների աշխատաժողով ՝ նվիրված Հայաստանում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմակերպման և դպրոցականներին  նախապատրաստելու հարցերին։
 Աշխատաժողովին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հավաստել իրենց մասնակցությունը մինչև դեկտեմբերի 14-ը,  ժամը 10․00-ը՝  նամակ ուղարկելով secnd@web.am էլ․հասցեին։ Նամակում խնդրում ենք նշել անուն, ազգանուն և դպրոց։ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։